Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, 8-ի վիճակը ծանր է

22 մարդ դեռ գտնվում է հիվանդանոցներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ 22 մարդ դեռևս գտնվում է հիվանդանոցներում, նրանցից 8-ի վիճակը ծանր է:
Ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգում՝ Ունիվերսիտետսկայա փողոցի սրճարանում, պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին):
Այսօր ձերբակալվել է Պետերբուրգում ծնված 26-ամյա Դարյա Տրեպովան, որին ՔԿ-ն համարում է հանցագործության մասնակից։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ Թաթարսկու սպանությունը ծրագրել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները` Ալեքսեյ Նավալնու ФБК-ի (կազմակերպությունը ճանաչվել է օտարերկրյա գործակալ և Ռուսաստանում արգելված է որպես ծայրահեղական) կողմնակիցների գործակալների ներգրավմամբ: