Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու փորձերն ապարդյուն են. ՌԴ ՆԳՆ ղեկավար

Վլադիմիր Կոլոկոլցև
Վլադիմիր Կոլոկոլցևը և Վահե Ղազարյանը քննարկել են իրավապահ ոլորտի համագործակցությանը վերաբերող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ռուսաստանին և Հայաստանին գժտեցնելու փորձերն ապարդյուն են։ Ինչպես հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը, այս հայտարարությունն արել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը Մոսկվայում Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ հանդիպմանը։
«Կոլոկոլցևը վստահություն է հայտնել, որ ռուս–հայկական հարաբերություններում տարաձայնություններ մտցնելու ոչ բարեկամական երկրների բոլոր փորձերը կմնան անարդյունք, իսկ ներքին գործերի նախարարությունների փոխգործակցությունը համակարգված կզարգանա՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների», - ասվում է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ ՌԴ ՆԳՆ–ի ղեկավարը գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման բարդ պատմական ժամանակաշրջանի վրա:
««Հավաքական Արևմուտքի» կողմից մեր երկրի դեմ հիբրիդային դիմակայության գործիքներից մեկը դարձել է ռուսատյաց տրամադրությունների մշակումը հետխորհրդային տարածքի պետություններում», - ասել է նա։
Կոլոկոլցևը կարևորել է ՀԱՊԿ ձևաչափում բազմակողմ փոխգործակցության արդիականությունը և դրանում հայ գործընկերների ակտիվ մասնակցությունը։