Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվում է ԱՄՆ

Մհեր Գրիգորյան. Արխիվային լուսանկար
Նա Վաշինգտոնում կմասնակցի Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 7-15 կգործուղվի ԱՄՆ, տեղեկանում ենք e-gov.am պաշտոնական կայքից։
Փոխվարչապետը Վաշինգտոնում կմասնակցի Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին:
Գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կկատարվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: