Նիկոլ Փաշինյանը Գնել Սանոսյանին գործուղում է Վրաստան

Գնել Սանոսյան
Նախարարը Թբիլիսիում մասնակցելու է հայ-վրացական գործարար համաժողովին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ապրիլի 5-7-ը կգործուղվի Վրաստան։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում։
Սանոսյանը Թբիլիսի կմեկնի Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ օրակարգային հարցեր քննարկելու, ինչպես նաև հայ-վրացական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:
Սանոսյանը և Ռալլոն քննարկել են ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման հարցը
Վերադառնալուց հետո նա եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:
Գնել Սանոսյանը տեղահանված անձանց խնդիրները քննարկել է ՄԱԿ–ի ներկայացուցչի հետ