Մասիս համայնքում դադարեցվել է ավազի ապօրինի արդյունահանումը

Ավազի արդյունահանում. Արխիվային լուսանկար
Ընդերքօգագործողի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ են կիրառվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik․ Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Տեղեկությունը հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ապօրինի արդյունահանումն իրականացվել է առանց ընդերքօգտագործման իրավունքի։
«Իրականացվել է ավազակոպճային լեռնային զանգվածի տեղահանում։ Տարածքից դուրս բերված ավազը լվացվել է ավազի հանույթից առաջացած լճակից՝ 2 էլեկտրական պոմպի միջոցով, որը կատարվել է առանց ջրօգտագործման թույլտվության»,- ասված է հաղորդագրությունում։
Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։ Գործի նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։