Կիևի ներգրավվածության մասին տվյալներ կան. Պեսկովը` ահաբեկչության և Թաթարսկու մահվան մասին

Դմիտրի Պեսկով
Հետաքննությունն ակտիվ փուլում է, կասկածյալներին ձերբակալելու քայլեր են արվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ տեղեկացրել են Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով զոհվել է ռազմական լրագրող Վլադլեն Թաթարսկին: Տեղեկությունըլրագրողներին է հայտնել ՌԴ նախագահիմամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգում՝ Ունիվերսիտետսկայա փողոցի սրճարանում, պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ է մահացել։ Պարզվել է, որ մահացածը ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին է (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին): Առողջապահության նախարարության տվյալներով՝ ևս 32 մարդ է տուժել։
«Դատելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությունից` տվյալներ կան, որ ուկրաինական հատուկ ծառայությունները կարող են կապ ունենալ այդ ահաբեկչության ծրագրման հետ, բնականաբար դա ահաբեկչություն է», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Նա ավելացրել է, որ Կիևի ռեժիմն աջակցում է ահաբեկչությանը և, հնարավոր է, կանգնած է Վլադլեն Թաթարսկու սպանության հետևում:
«Այս ռեժիմն աջակցում է ահաբեկչությանը, այս ռեժիմը կանգնած է Դարիա Դուգինայի սպանության հետևում, հնարավոր է` այս ռեժիմը կանգնած է Ֆոմինի սպանության հետևում, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության հետևում, այս ռեժիմըերկար տարիներ կանգնած է մարդկանց սպանությունների հետևում՝ սկսած 2014 թվականից, հենց այդ պատճառով է անցկացվում ռազմական հատուկ գործողություն», - ասել է Պեսկովը:
Այսօր ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում ծնված 26-ամյա Դարյա Տրեպովան, որը ապրիլի 2-ին տեղի ունեցած հանցագործության մասնակից է համարվում: Ենթադրվում է, որ նա Վլադլեն Թաթարսկուն տվել է մի արձանիկ, որումռումբ է եղել։
RT -ի աղբյուրի տվյալներով՝ Վլադլեն Թաթարսկու սպանության մեջ կասկածվողին ձերբակալել են Սանկտ Պետերբուրգի հյուսիսում գտնվող մետրոյի «Պառնաս» կայարանի շրջանում: Ըստ ԶԼՄ-ների` նրա մոտ Ուզբեկստանի տոմսեր են եղել։