Կարեն Խաչանովը բարձրացել է ՊԹԱ-ի վարկանիշային ցանկում

Կարեն Խաչանով. Արխիվային լուսանկար
Օրերս Կարեն Խաչանովը հասել էր Մայամիում ընթացող Masters շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ՊԹԱ) չեմպիոնական մրցավազքում բարձրացել է մեկ աստիճանով: Վարկանիշի թարմացված տարբերակը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Վարկանիշը գլխավորել է մեկ այլ ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը, որն օրերս հաղթել էր Մայամիում կայացած Masters շարքի մրցաշարում:
ՊԹԱ-ի չեմպիոնական մրցավազքում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է սերբ Նովակ Ջոկովիչը, եռյակը եզրափակում է իսպանացի Կառլոս Ալկասարը:
Հիշեցնենք, որ օրերս Կարեն Խաչանովը դուրս էր եկել Մայամիում կայացած Masters շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել էր հայրենակից Դանիել Մեդվեդևին: