ԵՐԵՎԱՆ,3 ապրիլի - Sputnik. Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքի հանրային այգին վերանվանվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով, տեղեւանում ենք Իսրայելի հայ համայանքի ներկայացուցիչ Մարինա Կոզլիները ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ հանրային այգին Շառլ Ազնավուրի անունով անվանակոչելու որոշումը միաձայն ընդունել է Պետահ Տիվկայի քաղաքային խորհուրդը՝ քաղաքապետ Ռամի Գրինպերկի գլխավորությամբ։
Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքի այգին վերանվանվել է Շառլ Ազնավուրի անունով
© Photo : Facebook / Marina Kozliner
Բացման արարողությանը Երուսաղեմի հայոց պատրիարքարանից մասնակցել են դիվանապետ տեր Աղան աբեղա Գոգչյանը, տեր Վազգէն աբեղա Ալեքյանը։
Այգում բացված հուշաքարի վրա արված է հետևյալ գրառումը․
««Շառլ Ազնավուր (1924-2018)․ երգիչ, երգահան, դերասան, ֆրանսիացի, համաշխարհային շանսոնյե, ով կյանքը նվիրել է իր ծննդավայր Հայաստանին և արժանացել է Ազգային հերոսի կոչման: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Ազնավուրյան ընտանիքին հաջողվել է բնաջնջումից փրկել տասնյակ հրեական ընտանիքների»,–գրում է կայքը:
Հիշեցնենք` օրեր առաջ Իսրայելի Հայֆա քաղաքի կենտրոնում երկրի ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից մեկից՝ Բահայի այգիներից ոչ հեռու, բացվեց Հայոց ցեղասպանության հրապարակը։
Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքի այգին վերանվանվել է Շառլ Ազնավուրի անունով
© Photo : Facebook / Marina Kozliner