Հայ ըմբիշները ոսկե մեդալներ են նվաճել Էստոնիայի միջազգային մրցաշարում

Ըմշամարտի Մ23 ԱԱ 2021 եզրափակչի Դավիթ Օվասափյանի և Ամին Միրզազադեի մենամարտը (2 նոյեմբերի, 2021թ.). Բելգրադ. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ հունահռոմեական ոճի պատանի ըմբիշներն են Էստոնիայի մայրաքաղաք Տալինում բազմաթիվ մեդալներ նվաճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարեն Ասլանյանը և Դավիթ Օվասապյանը դարձել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Ավելի վաղ հունահռոմեական ոճի պատանի ըմբիշներն են Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մասնակցել միջազգային մրցաշարի։
Ոսկե մեդալներ են նվաճել 45 կգ Յուրի Մխիթարյանը, 48 կգ Լիպարիտ Մկրտչյանը, 60կգ Սամվել Տերտերյանը, 65 կգ Պետրոս Աշկարյանը և 92 կգ Գրիշա Ոսկանյանը:
Արծաթե մեդալներ են նվաճել Աբգար Պետրոսյանը, Հայկ Քալաջյանը (60կգ) և Գոռ Խաչատրյանը (71կգ):
Բրոնզե մեդալներ են նվաճել 55 կգ Յուրիկ Կարապետյանը, 65 կգ Արթուր Ամոյանը և 80 կգ Էրիկ Տեր-Մաթևոսյանը: