Ֆինլանդիան ՆԱՏՕ–ի կազմ կմտնի ապրիլի 4-ին. ԶԼՄ

ՆԱՏՕ–ի անդամ երկրների դրոշներ
Աղբյուրի համաձայն` արարողության ժամանակ ելույթ կունենան գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն ու Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Վաղը Ֆինլանդիան կընդգրկվի ՆԱՏՕ–ի կազմում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NRK հեռուստառադիոընկերությանը։
«Վաղը Բրյուսելում ՆԱՏՕ–ի գրասենյակի մոտ կծածանվի ֆիննական դրոշն ի պատիվ երկրի անդամակցության», – հայտնել է հեռուստաընկերության աղբյուրը` հավելելով, որ այդ մասին հավանաբար հայտնի կդառնա այսօր ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայանալիք ասուլիսի ժամանակ։
Հեռուստաընկերությունը նշում է, որ Ֆինլանդիայի դրոշը կբարձրացվի ՆԱՏՕ–ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որը կմեկնարկի վաղը։ Արարողությանը ելույթ կունենան գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն ու Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտ էին ներկայացրել 2022 թվականի մայիսի 17-ին։
Էրողանը հայտարարել է, որ Շվեդիան 120 ահաբեկչի չի հանձնել Թուրքիային