ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանյան 10 գետնանցումում նախատեսվում է հենաշարժողականության խնդիր ունեցող անձանց համար վերելակներ տեղադրել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Այդ վերելակների ձեռքբերման և տեղադրման գործընթացը մեկնարկելու է ընթացիկ տարում: Նախատեսվում է շուրջ 20 վերելակ տեղադրել»,– ասված է հաղորդագրությունում։
Նախագիծն առաջիկայում կդրվի մրցույթի։
Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 27-ին տեղի ունեցած գործակարգավարական նիստի ժամանակ հանձնարարել էր համայնքային բոլոր ծրագրերի նախագծերում, ինչպես նաև կառուցապատողներին տրվող շինթույլտվությունների ժամանակ պարտադիր պահանջ սահմանել հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովումը: