ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Վոլնովախսկի շրջանում գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Ապրիլի 2-ի համար լրացուցիչ տեղեկություններ են ստացվել հանրապետության քաղաքներում քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ ունենալու մասին. Շևչենկոյի 70 հասցեում, վիրավորվել է 1955 թվականին ծնված մի կին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ուկրաինական զորքերը ժամը 13։40-ին կրակել են Վոլնովախսկի շրջանում գտնվող Պետրովսկոյեի վրա՝ արձակելով 155 միլիմետր տրամաչափի տասը արկ: