ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Տրապիզոն-Սոչի կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը կսկսի գործել մայիսի 1-ից: Այս մասին հայտնել է Տրապիզոնի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրքութ Չելեբին։ Նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը ։
«Այդ ուղղությամբ աշխատանքը դրական արդյունք է տվել, և մենք (ռուսական կողմի հետ) պայմանավորվածություններ ենք ձեռք բերել։ Ապրիլի 6-ին մենք կստորագրենք համաձայնագիրը։ Մայիսի 1-ից գործարկում ենք Տրապիզոն-Սոչի հաղորդակցությունը և այդպիսով բացում ենք մեր դարպասները դեպի Ռուսաստան»,-ասել է Չելեբին «Սթար» թերթին:
Նրա խոսքով՝ երկու քաղաքների միջև կերթևեկեն 300 ուղևոր տարողությամբ լաստանավեր, որոնք նախատեսված են 200 մեքենա, 6 ավտոբուս և բեռների 12 կոնտեյների տեղափոխման համար: Բացի այդ ստամբուլցի փոխադրողները, նրա խոսքով, պատրաստ են Տրապիզոնին այդ երթերի համար հատկացնել «ծովային ավտոբուսներ»՝ միջին չափի լաստանավեր մարդկանց և ուղևորատար տրանսպորտի փոխադրման համար, որոնք ակտիվորեն օգտագործվում են Մարմարա ծովում երթևեկության ժամանակ:
Թերթը նշում է, որ Սոչի-Տրապիզոն լաստանավային հաղորդակցությունը վերականգնվում է 9 տարի անց: Ակտիվորեն նման փոխադրումներն իրականացվել են 1992-2008 թվականներին։ Այնուհետև աստիճանաբար չվերթերի թիվը նվազել է և 2014 թվականին ամբողջությամբ դադարել է։