Սոչիում 5 երեխա է կորել, նրանց որոնում է ավելի քան 70 մարդ

Երեխաները միասին զբոսանքի են գնացել և անհետացել ծնողների տեսադաշտից։ Վերջին անգամ նրանց տեսել են Ադլերի շրջանի հյուրանոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Սոչիում ավելի քան 70 մարդ որոնում է մարտի 31-ից ի վեր կորած 5 երեխաներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ երեխաների որոնմամբ զբաղվում են պրոֆեսիոնալ փրկարարները, ոստիկանությունը, կամավորները և հասարակ քաղաքացիները:
Տղաները խմբով զբոսանքի են գնացել մարտի 31-ին և երեկոյան տուն չեն վերադարձել։ Առաջին օրը ծնողներն ինքնուրույն էին փնտրում երեխաներին։ Երեկ ՝ ապրիլի 1-ի երեկոյան, նրանք դիմել են ոստիկանություն։
Վերջին անգամ երեխաներին տեսել են Ադլերի շրջանի հյուրանոցում, նրանք լողավազանում են եղել։ Նկատողություն անելուց հետո նրանք լքել են հանգստի գոտին։
Երեխաները զբոսաշրջիկներ չեն, նրանք տեղի բնակիչներ են: