ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Ինտերի» վերջին անհաջողությունների պատճառըհաղթելու մեծ ցանկությունն է։ Դրանից խաղացողները հուզականառումով սպառվումեն և չեն կարողանումկենտրոնանալ խաղի վրա: Այս մասին ակումբիYoutube-ալիքին տված հարցազրույցումհայտարել է թիմի կենտրոնականկիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՝ երեկ «Ֆիորենտինայից» կրած պարտությունիցհետո (0:1): Դրանից առաջ«Ինտերը» պարտվել էր «Սպեցիային»(1:2) և «Յուվենտուսին»(0:1):
«Խաղի ելքը պետք է որոշեինք արդեն առաջին խաղակեսում։ Ես էլ մեղքի իմ բաժինն ունեմ, քանի որ շահեկան վիճակից չկարողացա գոլ խփել»,-ասել է Մխիթարյանը։
Երկրորդ խաղակեսում թիմը սկսել է չափից դուրս անխոհեմորեն գրոհել, արդյունքում անուշադիր է եղել պաշտպանությունում, բայց այդպես էլ չի կարողացել գոլ խփել:
«Կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ թե ինչ-որ հոգեբանական խոչընդոտներն են, այլ խաղալու մեծ ցանկությունը։ Մենք հուզականորեն սպառվում ենք և չենք կարողանում կենտրոնանալ: Այդ պատճառով սխալվում ենք խաղադաշտում»,-հավելել է նա։
Մոտակա խաղը նույնպես «Յուվենտուսի» հետ է լինելու՝ Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում։ Այստեղ հարկ կլինի գլխակորույս հարձակման նետվելու փոխարեն ճիշտ հաշվարկել խաղը։
Հիշեցնենք, որ մի շարք անհաջողություններից հետո «Ինտերը» առաջնության 2-րդ հորիզոնականից նահանջել է 3-րդ հորիզոնական: Մխիթարյանը 2022-23 մրցաշրջանում թիմի կազմում 24 հանդիպում է անցկացրել, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Չեմպիոնների լիգայում 8 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: