Լարսը փակ է բեռնատարների համար

Սարավան-«Զանգեր», Գորիս և Աշտարակ քաղաքներում մառախուղ է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Միաժամանակ, նշվում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Իսկ Սարավան-«Զանգեր» (տեղ-տեղ առկա է մերկասառույց), Գորիս և Աշտարակ քաղաքներում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նշենք, որ երեկ ցերեկը ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր՝ Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: