ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը Անթալիայում ընթացող մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում զբաղեցրեց 4-րդ տեղը։
Մրցումների վերջին օրը զուգափայտերի վրա հանդես եկավ այս գործիքի Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը։ Մեր մարզիկը 13,633 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը։
Հայ մարմնամարզիկներն ավարտվեցին իրենց ելույթները մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում։
Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը բազմամարտում զբաղեցրել էր 4-րդ տեղը, Համլետ Մանուկյանը աշխարհի չեմպիոնի կոչումն էր նվաճել նժույգ թափերի և օղակների վրա վարժությունում, իսկ Մամիկոն Խաչատրյանն աշխարհի փոխչեմպիոն էր դարձել նժույգ թափերի վրա վարժությունում։