Բլոգեր Վլադլեն Թաթարսկին մահացել է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթյունի հետևանքով տուժել է 15 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Հայտնի բլոգեր, լրագրող Վլադլեն Թաթարսկին մահացել է Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վլադլեն Թաթարսկին մահացել է պայթյունի հետևանքով»,–ասել է գործակալության զրուցակիցը:
«112» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է պայթյունի պահը:
ՌԻԱ Նովոստիին արտակարգ ծառայություններից հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթյունի հետևանքով տուժել է 15 մարդ, նրանցից մեկը մահացել է: Պայթյունից հետո սրճարանում հրդեհ չի բռնկվել։