ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ, տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
«Արարատի մարզում օդի նվազագույն ջերմաստիճանը դիտվել է լուսադեմին՝ ժամը 05։00-07։00-ին՝ օդում -1 -2.4, հողի մակերևույթին -1 -3 աստիճան: Իսկ Արմավիրի մարզում նվազագույն ջերմաստիճանը դիտվել է գիշերը 03։00-05։00-ին՝ օդում 0–ից -2.5, հողի մակերևույթին 0-ից -4 աստիճան»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձևավորված մառախուղի պատճառով, բարեբախտաբար, գիշերը 06։00-ից ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է։
Հիշեցնենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով: