Անկարգությունների մասնակից են Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի ջարդարարները. Ֆրանսիայի ՆԳՆ

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը. Արխիվային լուսանկար
Դերմանենի խոսքով` բողոքի ակցիաներին մասնակցում են լավ կազմակերպված պրոֆեսիոնալ ջարդարարները, որոնք ունեն ձևավորված գաղափարախոսություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգություններին մասնակցում են Գերմանիայի, Հունաստանի և Իտալիայի ջարդարարները: Այս մասին Le Journal du Dimanche շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել Է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը։
Ֆրանսիայում ցույցերի չեն դադարում իշխանությունների կողմից իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ֆոնին։ Ըստ նախագծի, որը ներկայացվել էր հունվարին, կենսաթոշակի անցնելու տարիքը 62-ից բարձրանում է 64-ի, չեղարկվելու են նաև մի շարք հատուկ կենսաթոշակային ռեժիմներ:
Դերմանենի խոսքով` բողոքի ակցիաներին մասնակցում են լավ կազմակերպված պրոֆեսիոնալ ջարդարարները, որոնք ունեն ձևավորված գաղափարախոսություն:
«Մարդիկ, որոնք գալիս են Հունաստանից, Իտալիայից և Գերմանիայից, ունեն ձևավորված գաղափարախոսություն, նրանք մեր պետական ինստիտուտները և մեր ժողովրդավարությունը քանդելու համար են»,–ասել է Դարմանենը:
Նա նշել է, որ հետախուզության տվյալներով՝ Ֆրանսիայում գտնվում են 2,2 հազար ծայրահեղ ձախ արմատական տարրեր, ինչը չափազանց վտանգավոր է:
Նշենք, որ Ֆրանսիայում համազգային բողոքի ակցիայի 10-րդ օրը` մարտի 28-ին, ըստ ՆԳՆ տվյալների, հավաքվել է շուրջ 750 հազար մարդ: Հաջորդ ցույցերը նախատեսված են ապրիլի 6-ին։