ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. ԱՄՆ ռազմածովային ուժերի Lockheed Martin ընկերության EP-3E հետախուզական ինքնաթիռը խախտել է Իրանի օդային սահմանները Օմանի ծոցի շրջանում: Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժնին։
«Րոպեներ առաջ Իրանի ռազմածովային ուժերը կասեցրել են EP-3E ինքնաթիռի չարտոնված մուտքը երկրի օդային տարածք՝ Օմանի ծոցի շրջանում Իրանի օդային սահմանները հատելուց հետո նրան նախազգուշացում ուղարկելով»,–ասված է հաղորդագրության մեջ:
Tasnim-ի տվյալներով՝ ինքնաթիռը, նախազգուշացումը ստանալուց հետո, լքել է Իսլամական Հանրապետության օդային տարածքը։