ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման նախկին հավակնորդ ամերիկացի Քևին Ջոնսոնը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով նրան ՌԴ քաղաքացիություն ստանալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ջոնսոնը Մոսկվայում բռնցքամարտի կանոններով մենամարտում հաղթել է ռուսաստանցի Վյաչեսլավ Դացիկին:
«Ես պատրաստ եմ փոխել իմ կյանքը։ Կոչ եմ անում հարգարժան նախագահ Վլադիմիր Պուտինին: Եթե Դուք դիտում եք սա և եթե լսում եք` ես ՝ Քևին Ջոնսոնս, ցանկանում եմ տեղափոխվել Մոսկվա և դառնալ այստեղ լիիրավ բնակիչ, որպեսզի շարունակեմ կարիերաս։ Եվ Ձեր հավանությամբ ես կցանկանայի դիմել ռուսական անձնագիր ստանալու համար, որպեսզի Ռուսաստանը դառնա իմ տունը», - ասել Է Ջոնսոնը մենամարտից հետո։
Ջոնսոնը 43 տարեկան է։ Պրոֆեսիոնալ կարիերայում նա անցկացրել է 58 մենամարտ, որոնցում տարել է 35 հաղթանակ (19 - ը ՝ նոկաուտով), կրել 21 պարտություն և երկու մենամարտ ավարտել ոչ-ոքի: 2009 թվականին Ջոնսոնը պարտվել է ուկրաինացի Վիտալի Կլիչկոյին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում։