Վթար «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում. տուժածներ կան

Վթարի ենթարկված ավտոմեքենաներից մեկը
Բախված մեքենաների ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, ավտոմեքենաներ են բախվել, որի հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ապրիլի 1-ին` ժամը 06:58-ին։
Դեպքի վայր en մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Բ. Ռ.) և «Renault» (վարորդ՝ Հ. Է.) մակնիշների ավտոմեքենաները, ուղևորներ Ա. Մ.-ն և Հ. Ս.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Renault» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևոր Գ. Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որը ևս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. մեկ մարդ մահացել է