Ուջանի բնակիչն իր գործատուին պատկանող ավտոմեքենայից 740.000 դրամ է գողացել

Արխիվային լուսանկար
31-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի աստառի միջից հայտնաբերվել է գողոնը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Արագածոտնի Ուջան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքում դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով` «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի սրահից մարտի 31-ին գողացել են 740 000 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ավտոմեքենան պատկանել է մի ՍՊԸ–ի։
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները Ուջան գյուղում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել Երևանի 31-ամյա մի բնակչի։ Նա վերոհիշյալ ՍՊԸ–ի աշխատակից է եղել։
Սամվել Ալեքսանյանի քրոջորդին ու նրա վարորդը ձերբակալվել են. ԶԼՄ
Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի աստառի միջից հայտնաբերվել է 740 000 դրամը:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: