Տեղ-Կոռնիձոր հատվածում ՀՀ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում է կայացել. ԱԱԾ

Սյունիք
Ըստ ԱԱԾ–ի` ճշգրտման աշխատանքների արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել. ՏԵղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Հանդիպմանը իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ԱԱԾ–ի`աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեն։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: