ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Երևանի Խորենացու փողոցում ձերբակալվել ու բաժին են տեղափոխվել 44 և 31 տարեկան երկու տղամարդիկ, որոնք կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
31-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։
Ըստ shamshyan.com-ի` ձերբակալված 45-ամյա տղամարդը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջորդին է` Գևորգ Մանուկյանը, իսկ Արսեն Կիրակոսյանը` վերջինիս վարորդը։
Նրանք տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։