ՌԴ խաղաղապահները Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

Արխիվային լուսանկար
ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Շուշիի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն իրականացնում է քննություն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահները 30 դիտակետերում իրականացրել են շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Նրանք նաև պարեկություն են իրականացրել ` Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում։
Բացի այդ, ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
2023-ի փետրվարի 22–ին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Սակայն Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։