ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Իրաքի առողջապահության նախարարությունը փոշոտ փոթորկի հետևանքով շնչահեղձության ավելի քան 500 դեպք է արձանագրել։ Այս մասին INA գործակալությանը հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սեյֆ ալ–Բադրը։
«Բաղդադի և նահանգների բուժհաստատություններ երեկ երկրի տարբեր շրջաններում տեղի ունեցած փոշոտ փոթորկի հետևանքով ավելի քան 515 բուժառու է ընդունվել տարբեր ծանրության շնչահեղձության դեպքերով», – ասել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով` բոլոր դիմածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, մեծամասնությունն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
Ալ-Բադրը հաստատել է, որ մահվան որևէ դեպք չի գրանցվել։