ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՆԳՆ ՓԾ փրկարարներն այսօր Արարատի մարզի Նորաբաց գյուղի 3-րդ փողոցում դուրս են բերել էլեկտրական լարերի միջև արգելափակված արագիլին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փրկարարներն արագիլին հանձնել են կենդանիների վերականգնողական կենտրոն։