Միշտ հիշենք. Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Բարեկամական խմբի անդամները եղել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանի ուղեկցությամբն ապրիլի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, տեղեկանում ենք խորհրդարանի լրատվական ծառայությունից:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Բարեկամական խմբի անդամները եղել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:
Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
«Միշտ հիշենք և երբեք չմոռանանք: Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում՝ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար». այսպիսի գրառում է կատարել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերը Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Պատվիրակության կազմում է նաև ազգությամբ հայ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Անրի Կարապետը, որը նույնպես գրառում է կատարել հուշամատյանում: