Հայտնի են վիճակահանության արդյունքները. Էրդողանն առաջինն է քվեաթերթիկում

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (եթե դրա անհրաժեշտությունը լինի) կանցկացվի մայիսի 28-ին ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեաթերթիկներում առաջինը կլինի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր հայտնի դարձան քվեաթերթիկներում նախագահի թեկնածուների դիրքերը։
Վիճակահանության արդյունքում քվեաթերթիկների վրա թեկնածուների անունները դասավորված կլինեն հետևյալ կարգով` 1. Ռեջեփ Թայիփ Էրդողան, 2. Մուհարեմ Ինջե, 3. Քեմալ Քըլըչդարօղլու, 4. Սինան Օհան։
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը (եթե դրա անհրաժեշտությունը լինի) նշանակված է մայիսի 28-ին ։
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ ժամկետի համար։ Պետության ղեկավարի գլխավոր ընդդիմախոսը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։