ՖԻԴԵ–ն վարկանիշային նոր ցանկ է հրապարակել. ո՞ր հորիզոնականներում են հայ շախմատիստները

Մարիամ Մկրտչյան
Կանանց վարկանիշային ցուցակում Մարիամ Մկրտչյանը 87-րդն է, իսկ երիտասարդների ցուցակում` 9-րդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) իր պաշտոնական կայքում վարկանիշային նոր ցուցակ է հրապարակել, որում ընդգրկված են նաև հայ շախմատիստները։
Տղամարդկանց վարկանիշի առաջին հարյուրյակում են Գաբրիել Սարգսյանը (42-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (61-րդ) և Հրանտ Մելքումյանը (100-րդ)։ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը համապատասխանաբար 11-րդ և 52-րդ տեղերում են։
Նոր ցուցակում առաջատարը կրկին նորվեգացի Մագնուս Կարլսենն է, երկրորդ տեղում ՌԴ ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին է, երրորդը՝ չինացի Դինգ Լիրենը։
Կանանց վարկանիշում առաջատարը կրկին Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանն է, երկրորդ տեղում Հնդկաստանի ներկայացուցիչ Համպի Կոներուն է։
Ցուցակում Հայաստանի 4 ներկայացուցիչ կա` Էլինա Դանիելյանը 50-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 62-րդը, Աննա Սարգսյանը` 72-րդը, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 87-րդը:
19-ամյա Մարիամ Մկրտչյանը հայտնվել է նաև երիտասարդ շախմատիստների վարկանիշային ցուցակում` զբաղեցնելով 9-րդ տեղը։
Այդ ցուցակում է նաև Մամիկոն Ղարիբյանը (54–րդ տեղ):
Հայ մարմնամարզիկները Թուրքիայում անցկացվող աշխարհի առաջնությունում 4-րդ տեղն են գրավել