Ձյուն և մառախուղ. ՀՀ տարածքում փակ ճանապարհներ կան

Ձնապատ ճանապարհ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է:
Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում, Վեդի քաղաքում, Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է գալիս։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վթար «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում. տուժածներ կան