Արմավիրի մարզում կնոջ կիսամոխրացած դիակ են հայտնաբերել

Ոստիկաններ. արխիվային լուսանկար
Իրավապահները հորդորում են տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մոտ այրված դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Դին հայտնաբերվել է մարտի 24-ին, բայց քանի որ այն կիսամոխրացած է եղել, ինքնությունը պարզել չի հաջողվել։
Ըստ ոստիկանության` հայտնաբերվածը միջին կազմվածքի, քառասուն տարեկանից բարձր, ատամների փոխարեն պրոթեզներով կնոջ դիակ է։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է տեղեկություն ունենալու դեպքում զանգել 010-59-06-43, 0231-5-29-14, 094-96-96-30 հեռախոսահամարներով կամ մոտենալ ոստիկանության մոտակա բաժին։
Սևանա լճի ափի հանգստյան գոտիներից մեկում հայտնաբերվել է 47-ամյա սեփականատիրոջ դին