Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և նռնականետ

Զինծառայող
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ-ն երեկ` մարտի 31-ին, արցախա–ադրբեջանական շփման գծի արևելյան և հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ–7 նռնականետ։
Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Արցախում Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ապրիլի 1–ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
5 կետերում ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր առաջ է տեղակայվել. ԱԱԾ