ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացքող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում 15-ամյա Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն։
Նա լավագույն արդյունքը ցույց տվեց օղակների վրա վարժությունում՝ մինչ այդ ոսկե մեդալ նվաճելով նժույգաթափ վարժությունից։
Սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցող մեկ այլ մարմնամարզիկ` Էրիկ Բաղդասարյանն էլ օղակների վրա վարժությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ նժույգաթափ վարժությունում մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը նվաճել էր արծաթե մեդալ։
Ավելի վաղ նշել էինք, որ թիմային պայքարում Հայաստանի երիտասարդական հավաքականը, որի կազմում հանդես են գալիս Էրիկ Բաղդասարյանը, Մամիկոն Խաչատրյանը, Համլետ Մանուկյանը, վաստակել են 159, 161 միավոր(հանրագումարում) ու զբաղեցրել են 4-րդ տեղը։