Թուրքիայում կայանալիք ձյուդոյի մրցաշարում Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա

Ֆերդինանտ Կարապետյան
«Մեծ սաղավարտի» ծրագրով ձյուդոյի միջազգային հերթական մրցաշարին 600 ձյուդոիստ կմասնակցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք ձյուդոյի միջազգային մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ): Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
Կարապետյանի հետ Թուրքիա է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:
«Մեծ սաղավարտի» ծրագրով ձյուդոյի միջազգային հերթական մրցաշարը կսկսվի ապրիլի մեկին։
Հայտավորված են 83 երկրների 600 մարզիկներ:
«Մեծ սաղավարտին» կհաջորդի համաշխարհային խոշորագույն ստուգատեսը ՝ աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա Դոհայում մայիսի 7–14–ը:
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մայամիում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչ