Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Էմմա Պողոսյանը բրոնզե մեդալներ նվաճեց

Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը. Արխիվային լուսանկար
Էմմա Պողոսյանն երկամարտում հավաքել է 221 կգ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ալբանիայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը նվաճել է բրոնզե մեդալներ։
81 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզուհին պոկում վարժությունում բարձրացրել է 98 կգ, իսկ հրումում վարժությունում` 123 կգ: Երկրորդ վարժությունում Էմմա Պողոսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել։
Երկամարտում նա հավաքել է 221 կգ` արժանանալով ևս մեկ բրոնզե մեդալի։
Հիշեցնենք, որ այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Սերյոժա Բարսեղյանը նվաճել է 67 կգ քաշային կարգի երկամարտի ոսկե մեդալը, փոքր բրոնզե մեդալ է նվաճել 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը, երկամարտի բրոնզե մեդալակիր է դարձել 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։ Աշոտ Մարգարյանը 96 կգ քաշային կարգում է դարձել երկամարտի բրոնզե մեդալակիր։