Ծաղկաձորում, Վանաձորում, Դիլիջանում և ՀՀ այլ հատվածներում ձյուն է տեղում

Արխիվային լուսանկար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Գեղարքունիքի մարզում, Վանաձոր, Քաջարան, Դիլիջան, Բերդ, քաղաքներում, Հրազդանի, Ծաղկաձորի և Արագածի տարածաշրջաններում, Սիսիան-«Զանգեր» հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
««Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները»,– ասված է հաղորդագրությունում։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։