ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթել է արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին:
Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:2 հաշվով՝ հօգուտ Խաչանովի: Հանդիպման տևողությունը կազմել է 1 ժամ 15 րոպե:
Կիսաեզրափակիչում 26-ամյա Խաչանովը կմրցի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ:
Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8,8 միլիոն դոլար: