Սուրենյանը հրապարակել է ձնապատ Իջևանի լուսանկարը. հետևորդները «ֆլեշմոբ» են կազմակերպել

Ձյուն. արխիվային լուսանկար
Մարտը որոշել է խենթություն անել ու հետո հեռանալ. Հայաստանի մի շարք շրջաններ ձնով են պատվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանի որոշ տարածաշրջաններում առատ ձյուն է եկել։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ձնապատ Իջանի լուսանկարը։
«Իջանն այսօր»,– գրել է նա։
Գագիկ Սուրենյանի հրապարակած լուսանկարը
Սուրենյանի էջի հետևորդների արձագանքը չի ուշացել։ Նրանք լուսանկարներ են հրապարակել Ճամբարակից, Դպրաբակից, Հովքից, Սպիտակից և այլ համայնքներից։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ օդի ջերմաստիճանը մարտի 31-ին նվազելու է6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։
Ինչպես ծաղկած ծառերը պաշտպանել ցրտահարությունից. Գառնիկ Պետրոսյանի դեղատոմսը