Սերոբ Բեջանյանը նշանակվել է Սինգապուրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Սերոբ Բեջանյան
Բեջանյանը դեսպան է նշանակվել համատեղության կարգով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նշանակվել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Դեսպանի նստավայրը կլինի Ջակարտայում։
Հիշեցնենք, որ Բեջանյանը Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները կատարում է 2022 թվականի հուլիսի 11-ից։
Իրանը շուտով նոր դեսպան կունենա Հայաստանում. ԶԼՄ