Ռուսական ռազմակայանի մոտոհրաձիգները վարժանքներ են անցկացրել հայաստանյան զորավարժարանում

Մոտոհրաձիգ
Վարժանքներից առաջ ՀՌՕ-ի զինծառայողները փուլ առ փուլ մշակել են հրաձգության ժամանակ գործողությունների յուրաքանչյուր տարրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները ստուգիչ հրաձգության վարժանքներ են կատարել «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մոտոհրաձիգները Կալաշնիկով ԱԿ-74 ինքնաձիգներից կրակել են շարժվող և հայտնվող թիրախների ուղղությամբ, ինչպես նաև ուսումնական-իմիտացիոն ձեռքի նռնակի նետման վարժություններ են կատարել։
ՀՌՕ–ի մոտոհրաձիգները մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում
Թիրախին ճշգրիտ հարվածելու համար զինծառայողներն ուսումնասիրել են հրաձգության վարման օդերևութաբանական, տեղագրական ու բալիստիկ առանձնահատկությունները:
Ստուգիչ հրաձգության վարժանքներից առաջ ՀՌՕ զինծառայողները փուլ առ փուլ մշակել են հրաձգության ժամանակ համալիր գործողությունների յուրաքանչյուր տարրը՝ մարտի պատրաստություն, կրակային դիրքի փոփոխություն, ինքնաձիգի ոչ ամբողջական քանդում–հավաքում և պահեստատուփի լիցքավորում:
ՌԴ-ի մոտոհրաձիգներն ու օդաչուները վարժանքներ են անցկացրել Հայաստանում