Պուտինը հաստատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը

Վլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը լավ հիմք է հետագա աշխատանքի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ռուսաստանի արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգի հաստատման մասին հրամանագիր է ստորագրել: Նա այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ նոր հայեցակարգը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում գործնական գործողությունների հիմք կհանդիսանա:
Պուտինի՝ «Աքքույու» ատոմակայանի արարողությանը մասնակցելու մասին հստակ որոշում չկա. Պեսկով
«Ստացվել է կշռադատված փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա միջնաժամկետ և ավելի երկարաժամկետհեռանկարում մեր պրակտիկ գործողությունների համար», - ասել է նա:
Պուտինն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը ամուր դոկտրինալ հիմք է ծառայում միջազգային գործերով հետագա աշխատանքի համար:
Նա միասնական արտաքին քաղաքականության իրականացման հետ առնչություն ունեցող պաշտոնյաներին խնդրել է հատուկ ուշադրություն դարձնել կառուցողական տրամադրված գործընկերների հետ կապերի ընդլայնմանը և պայմաններ ստեղծել, որպեսզի ոչ բարեկամական պետությունները հրաժարվեն Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից։
Արևմուտքի երկրները թերագնահատեցին ՌԴ-ի` պատժամիջոցներին հարմարվելու ունակությունը. Օրբան