Խոշոր հրդեհ Երևանում. այրվում է Անվտանգության ակադեմիան

Հրշեջներ
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ–փրկարարները, 4 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում գտնվող «ՍԻԱՍ» անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի սպորտային դահլիճում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ–փրկարարների 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայրում աշխատող հրշեջներ
Ակադեմիայի տնօրեն Արայիկ Բազինյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ սպորտային դահլիճն ամբողջությամբ այրվել է, կրակը տարածվել է կտուրում։
Ըստ նախնական տվյալների` հրդեհը բռնկվել է 6–հարկանի շինության սենյակներից մեկում՝ մոտ 300-400 քմ:
Հրշեջներ