ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, մի շարք շրջաններում ձյուն է գալիս

Ճանապարհ
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ մարտի31-ին՝ ժամը09:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Մարտունիի, Ճամբարակի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում, Տիգրանաշենի և Սարավանի լեռնանցքներում ձյուն է տեղում։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Սուրենյանը հրապարակել է ձնապատ Իջևանի լուսանկարը. հետևորդները «ֆշեշմոբ» են կազմակերպել