Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Իմանգալի Տասմագամբետով
Իմանգալի Տասմագամբետովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը բազմամյա հակասությունների հետևանք է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորենապակայունանալ։ Այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել է որպես բազմամյա հակասությունների հետևանք։
Հիշեցնենք` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը մարտի կեսերին ժամանել էր Հայաստան, բանակցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ, ինչպես նաև այցելել էր Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած Ջերմուկ։
Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հստակ արձագանք է պետք․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին