Երևանի Բաղրամյան պողոտայում կտնկվեն կաղնիներ

Բաղրամյան պողոտան. Արխիվային լուսանկար
Աա արվում է պողոտաներում միատարրությունը պահպանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում ապրիլին կտնկվեն կաղնիներ։ Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ–ը։
Նշվում է, որ սա արվում է պողոտաներում միատարրությունը պահպանելու համար։
«Բաղրամյան պողոտայից կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն նույնանուն ծառերով»,– ասված է հաղորդագրությունում։
Աշխատանքներն իրականացվում են «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով։ Ինվազիվ ծառերի հեռացում» ծրագրի շրջանակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում` Կ. Ուլնեցու փողոցում, կփոխարինվել են կենսունակության ավարտին մոտ և դեֆորմացված ծառատեսակներն ու տնկվել են ձիակասկ սովորական, ձիակասկ պավիա և սոսի արևելյան էլիտար ծառատեսակներ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ծառահատումները սկսել է մարտի 23-ից Կասկադ համալիրին հարակից տարածքից, որտեղ արդեն սակուրաներ են տնկվել։