Ավստրիայում ալպյան սառցադաշտերը հալչում են ռեկորդային արագությամբ

Սառցաբեկոր. Արխիվային լուսանկար
Նման արագությամբ սառցադաշտերի հալչելը նշանակում է վտանգի «կարմիր » մակարդակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ավստրիայում ալպյան սառցադաշտերը 2021-2022 թվականներին հալվել են ռեկորդային արագությամբ, նման տեմպեր չեն նկատվել 1891 թվականից ի վեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Միջին հաշվով` ավստրիական 89 սառցադաշտերի երկարությունը կրճատվել է 28,7 մետրով», - ասված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ նման արագությամբ սառցադաշտերի հալչելը նշանակում է վտանգի «կարմիր» մակարդակ: Նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 11 մետր։
Ամենամեծ փոփոխությունները գրանցվել են Հարավային Տիրոլում գտնվող Շլատենկես սառցադաշտում. դրա հաստությունը նվազել է 89,5 մետրով՝ նախորդ տարվա 54,5 մետրի համեմատ, իսկ Ավստրիայի ամենամեծ Պաստերզե սառցադաշտի սառույցի զանգվածը նվազել է 14,7 միլիոն խորանարդ մետրով: