Ասուլիս` նվիրված Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա նկարահանված ֆիլմին

Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնը
Սուրբ Հարության տոնին ընդառաջ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ներկայացնում է ռեժիսոր Վահե Յանի «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը՝ նկարահանված Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա: Սցենարի համահեղինակն ու տաղերի մենակատարը Վահե Բեգոյանն է:
Sputnik
Ֆիլմում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Մարջան Ավետիսյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան և Սամվել Թոփալյանը:
Ո՞ր ժանրին կարելի է վերագրել այս ֆիլմը, ի՞նչ խնդիրներ են բարձրացնում դրա ստեղծողները, ո՞րն է թիրախային լսարանը։ Այս մասին ապրիլի 3-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն ֆիլմի ռեժիսոր Վահե Յանն ու մենակատար, սցենարի համահեղինակ Վահե Բեգոյանը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։